ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանի ցանկացած սադրանք 2015թ. նույնպես խստագույնս պատժվելու է

Ադրբեջանի ցանկացած սադրանք 2015թ. նույնպես խստագույնս պատժվելու է
03.01.2015 | 15:57

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ս.թ. հունվարի 2-ին և 3-ին Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանական բանակի զինծառայողների զգոն և համադրված գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով: Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի կորուստներ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում մարտական գործողություների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար հայրենիքին նվիրաբերած զինծառայողների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը: Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները»:

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ